Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2015 թվականի N 771-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 22-ի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 51-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ա. Գևորգյան» բառերը փոխարինել «Կ. Թամազյան» բառերով.

2) «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման և ՓՄՁ զարգացման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Վ. Գաբրիելյան

2015 թ. օգոստոսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։