Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2015 թվականի N 777-Ա

ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2015 թվականի սեպտեմբերի 17-18-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում» ԵՄ /ԵԽ համատեղ տարածաշրջանային ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպմանը մասնակցելու համար:

2. Արև Սամուելյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արև Սամուելյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Վ. Գաբրիելյան

2015 թ. օգոստոսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։