ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2015 թվականի N 780-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի, ֆինանսների, կենտրոնական-ազգային բանկերի ղեկավարների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2015 թվականի օգոստոսի 24-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Վաչե Գաբրիելյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Գագիկ Խաչատրյանինը և Էդվարդ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արթուր Ջավադյանինը և Վահագն Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Վ. Գաբրիելյան
2015 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
օգոստոսի 26 -ի N 780-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-25-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական
ինտեգրման և բարեփոխումների նախարար
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
(համաձայնությամբ)
Ռ. Ավետիսյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարարի խորհրդական
Վ. Գրիգորյան - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային
քաղաքականության վարչության պետ
(համաձայնությամբ)
Է. Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան