ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2015 թվականի N 795-Ա
ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 2-4-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
սեպտեմբերի 1-ի N 795-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 2-4-Ը Ավստրիայի Հանրապետություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գագիկ Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Արմեն Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Էդվարդ Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
Կարեն Նադոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Աշոտ Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն
Վահե Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի ֆինանսական բաժնի ղեկավար
Մարիա Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի զարգացման բաժնի ղեկավար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան