ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2015 թվականի N 812-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ընդլայնված ընտրատարածքային աշխատաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 22-24-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
սեպտեմբերի 9-ի N 812-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 22-24-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Արամայիս Գրիգորյան -ՀՀ բնապահպանության նախարար (պատվիրակության ղեկավար)
Արթուր Դանիելյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Գագիկ Մանուչարյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ
Աշոտ Վարդևանյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
Գրիշա Հովհաննիսյան -ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման» գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն
Արամ Գաբրիելյան -«Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» ազգային համակարգող (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան