Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 սեպտեմբերի 2015 թվականի N 818-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումներ տալու միասնական հիմքերի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային խմբում քննարկելու համար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն տասնօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն իրենց կողմից ղեկավարվող մարմիններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումներ տրամադրելու դեպքերի և չափերի, ինչպես նաև առաջարկություններ՝ նշված հավելումների տրման գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում ամփոփել սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հանրապետական գործադիր մարմինների կողմից տրամադրվելիք տեղեկատվությունը և առաջարկությունները.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումների տրման խնդրին միասնական սկզբունքով լուծում տալու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. սեպտեմբերի 9

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 9-ի N 818-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Դ. Համբարձումյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ (խմբի ղեկավար)

Կ. Կրիտյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Ա. Մաթոսյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ

Հ. Հարությունյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի պետ

Ա. Հովհաննիսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ

Ռ. Կարապետյան -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ութերորդ բաժնի պետ

Ա. Մխիթարյան -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետի տեղակալ

Ա. Դադոյան -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանաիրավական վարչության պետի տեղակալ

Է. Նանյան -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ

Ս. Խչեյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բյուջեի պլանավորման և կատարման բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։