Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ (ԻՐԱՎԱՍՈՒ) ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2015 թվականի N 992-Ն

ԼԻԱԶՈՐ (ԻՐԱՎԱՍՈՒ) ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում համագործակցության և մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով Միջպետական խորհրդի ստեղծման մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության լիազոր (իրավասու) մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հետ կապված հարցերի համաձայնեցման, միջպետական համակարգի կատարելագործման, մտավոր սեփականության օբյեկտներին իրավական պահպանության տրամադրման և ոլորտի օրենսդրության մասին տեղեկությունների փոխանակման հարցերում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման և դրանք կատարող անձանց բացահայտման հարցերում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. սեպտեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։