Գլուխ 4 · ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 28. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ՍԿՍԵԼԸ և ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 28. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ՍԿՍԵԼԸ և ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Բանկերի սնանկության մասին գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Դատարանի կողմից բանկի սնանկության մասին գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:
3. Բանկերի սնանկության վարույթի ընթացքում հաշտության համաձայնություն չի կարող կնքվել:
4. Բանկի սնանկության գործով դատավարությունում գործին մասնակցող անձինք են պարտապան բանկը, Կենտրոնական բանկը և լուծարային կառավարիչը: