Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-02-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ

Հոդված 14. ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 14. ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

1. Ադմինիստրացիա նշանակելու դեպքում Կենտրոնական բանկը` ադմինիստրացիայի ղեկավարի միջնորդությամբ կամ իր հաստատած ծրագրով, իրավունք ունի ադմինիստրացիայի գործողության ամբողջ (կամ անհրաժեշտության դեպքում` կարճ) ժամանակահատվածով սառեցնել բանկի պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Մորատորիումի գործողությունը տարածվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վրա, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտավորությունների և գործողությունների վրա, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված չէ, որ մորատորիումի գործողությունը չի տարածվում սույն մասում նշված պարտավորությունների և գործողությունների վրա:

2. Մորատորիումի գործողության ընթացքում`

ա) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.

բ) չի թույլատրվում կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով որևէ բռնագանձում կամ գանձում կամ արգելանքի կիրառում.

գ) կասեցվում է գույքային բռնագանձումներով կատարողական փաստաթղթերի կատարումը (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված` գումարների բռնագանձման մասին կատարողական փաստաթղթերի), եթե դրանց վերաբերյալ կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտել մինչև ադմինիստրացիայի նշանակումը:

3. Սույն հոդվածով նախատեսված` բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո չեն հաշվարկվում, վճարվում, գանձվում կամ բռնագանձվում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքներով կամ պայմանագրերով նախատեսված տուժանքները կամ ֆինանսական այլ պատժամիջոցները: Բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով պարտավորությունների գումարի վրա ենթակա են հաշվեգրման միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու հետ կապված տոկոսները, եթե դրանք չեն գերազանցում օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսների չափը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսները գերազանցելու դեպքում, հաշվեգրվում են օրենքով կամ պայմանագրով նախատեսված տոկոսները:

Սույն կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են միայն բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նշված տոկոսները չեն հաշվեգրվում պարտավորության գումարի վրա հաշվեգրված տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև տոկոսների գումարների վրա:

4. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`

ա) քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետևանքով առաջացած պահանջների,

բ) արձակման նպաստների և աշխատավարձերի (բացառությամբ բանկի հետ կապված անձանց) վճարման, հեղինակային պայմանագրերով պարգևատրումների հետ կապված քաղաքացիների պահանջների,

գ) բանկի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի վճարման գծով պահանջների վրա:

5. Սույն հոդվածով նախատեսված բանկի պարտատերերի պահանջների բավարարման մորատորիումը վերացվում է (ապասառեցում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերում և կարգով, կարող են ապասառեցվել և կատարվել բանկի պարտատերերի պահանջներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։