ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2015 թվականի N 19-Ն
2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 17000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 17000 դրամ:
5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 17000 դրամ:
6. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:
6.1. Սահմանել, որ սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:
(6.1-ին կետը լրաց. 31.08.15 N 987-Ն)
7. Թույլատրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:
8. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2015 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 15-ի N 19-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1 2 3 4 5 6
Մարզը Տարածքային մարմինը 2015 թվական
2015 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նա-խատեսված միջին ամսական գումար (դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար (դրամ) այդ թվում` միանվագ
հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախա-տեսված ամսա-կան գումարի բաշխումը (դրամ)
ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏ 176,571,584 11,975,286 2,108,000 631,012
ԱՐՏԱՇԱՏ 1,072,638,727 76,878,630 8,568,000 3,939,930
ՎԵԴԻ 986,974,960 73,776,809 4,862,000 3,609,104
ՄԱՍԻՍ 967,486,043 70,657,205 6,375,000 3,591,632
Ընդամենը 3,203,671,313 233,287,931 21,913,000 11,771,678
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՇՏԱՐԱԿ 1,101,054,947 80,292,525 7,599,000 3,863,054
ԱՊԱՐԱՆ 286,984,877 20,206,028 2,669,000 1,040,379
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 294,431,115 22,793,765 629,000 1,113,161
ԹԱԼԻՆ 599,961,769 43,858,743 3,859,000 2,279,071
Ընդամենը 2,282,432,707 167,151,061 14,756,000 8,295,665
ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 884,815,110 63,458,305 7,208,000 3,068,288
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 1,074,575,170 75,994,326 9,588,000 3,965,605
ԲԱՂՐԱՄՅԱՆ 276,112,688 20,397,442 1,530,000 1,081,948
Ընդամենը 2,235,502,967 159,850,073 18,326,000 8,115,841
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 1,037,790,733 77,687,834 4,794,000 4,000,727
ՍԵՎԱՆ 717,740,300 51,413,091 5,848,000 2,550,601
ՎԱՐԴԵՆԻՍ 1,121,482,801 82,552,443 6,732,000 4,172,457
ՃԱՄԲԱՐԱԿ 347,600,495 23,198,623 4,522,000 1,246,085
ՄԱՐՏՈՒՆԻ 2,204,580,717 169,854,941 5,032,000 8,828,118
Ընդամենը 5,429,195,046 404,706,933 26,928,000 20,797,988
ԼՈՌՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ 592,542,586 37,492,442 9,911,000 1,975,106
ՏԱՇԻՐ 515,696,197 35,184,026 5,916,000 1,874,657
ՎԱՆԱՁՈՐ 2,347,807,608 153,087,115 34,119,000 8,444,519
ՍՊԻՏԱԿ 1,713,334,922 118,159,073 17,323,000 7,295,837
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 1,648,644,524 118,237,849 13,838,000 5,311,195
Ընդամենը 6,818,025,838 462,160,505 81,107,000 24,901,315
ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 1,082,441,755 75,772,042 10,642,000 3,789,438
ՀՐԱԶԴԱՆ 915,665,964 64,673,582 8,449,000 3,182,915
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 565,890,991 39,420,855 5,797,000 1,939,727
ՆԱԻՐԻ 797,811,071 59,038,312 4,641,000 2,804,944
Ընդամենը 3,361,809,781 238,904,791 29,529,000 11,717,024
ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 989,578,640 72,221,273 6,528,000 3,715,613
ԱՄԱՍԻԱ 63,739,376 4,512,100 561,000 238,515
ՄԱՐԱԼԻԿ 381,542,376 27,938,759 2,363,000 1,493,439
ԱԽՈՒՐՅԱՆ 543,368,625 39,842,130 3,451,000 1,987,588
ԱՇՈՑՔ 91,533,153 6,383,680 884,000 360,083
ԳՅՈՒՄՐԻ-1 1,485,726,168 99,247,699 18,836,000 5,726,815
ԳՅՈՒՄՐԻ-2 1,954,356,529 131,597,486 23,613,000 7,652,558
Ընդամենը 5,509,844,867 381,743,127 56,236,000 21,174,612
ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 648,825,681 46,567,576 5,100,000 2,401,231
ԿԱՊԱՆ 354,140,818 19,632,883 8,806,000 1,072,852
ՄԵՂՐԻ 103,931,612 5,965,555 2,346,000 349,412
ՍԻՍԻԱՆ 217,543,495 15,677,516 1,751,000 700,109
Ընդամենը 1,324,441,606 87,843,530 18,003,000 4,523,604
ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 431,569,290 29,661,268 4,726,000 1,576,840
ԻՋԵՎԱՆ 762,596,935 53,592,919 7,242,000 2,714,826
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 329,767,586 21,874,130 4,505,000 1,101,502
ԲԵՐԴ 402,626,890 28,529,507 3,587,000 1,435,734
Ընդամենը 1,926,560,702 133,657,823 20,060,000 6,828,902
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 79,108,960 5,291,308 1,020,000 281,106
ՎԱՅՔ 154,783,967 10,791,454 1,564,000 543,210
ԵՂԵԳՆԱՁՈՐ 517,460,281 36,145,706 5,049,000 1,926,984
Ընդամենը 751,353,208 52,228,468 7,633,000 2,751,300
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ 753,547,377 46,599,580 13,583,000 2,613,035
ԱՎԱՆ 225,124,039 13,096,360 4,947,000 716,977
ԱՐԱԲԿԻՐ 367,378,269 13,634,410 15,912,000 1,068,446
ԴԱՎԹԱՇԵՆ 229,907,201 15,764,082 2,618,000 776,851
ԷՐԵԲՈՒՆԻ 649,165,769 40,112,316 11,764,000 2,220,831
ԿԵՆՏՐՈՆ 585,493,460 28,588,221 18,360,000 1,842,900
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 668,301,297 43,635,355 9,894,000 2,162,420
ՆՈՐ ՆՈՐՔ 577,237,202 33,463,924 12,869,000 1,770,176
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ 74,125,408 4,433,637 1,479,000 264,480
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 103,917,317 6,969,816 1,326,000 363,960
ՇԵՆԳԱՎԻԹ 872,899,744 50,966,479 18,870,000 2,905,166
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 412,047,881 24,623,454 8,415,000 1,298,870
Ընդամենը 5,519,144,965 321,887,635 120,037,000 18,004,112
ԸՆԴԱՄԵՆԸ 38,361,983,000 2,643,421,876 414,528,000 138,882,041
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ Գ. Դումանյան