ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2013 թվականի N 51-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ստեղծել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունվարի 22-ի N 51-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ (խորհրդի անդամ)
Ա. Բաբայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ
Մ. Փաշայան - ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ (խորհրդի անդամ)
Կ. Սեդրակյան - ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության պետ (խորհրդի անդամ)
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (խորհրդի անդամ)
Ա. Մուրադյան - ՀՀ ֆինանսների նախարարության վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության ընթացակարգերի բաժնի պետ (խորհրդի անդամ)
Ա. Բասենցյան -Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի համակարգող (խորհրդի անդամ), (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ., լրաց. 28.08.13 N 750-Ա, փոփ. 16.06.14 N 547-Ա, 10.03.15 N 190-Ա, 26.08.15 N 771-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան