ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1059-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ «Միջազգային անվտանգության ասպետանց ակադեմիա» հասարակական կազմակերպության անդամ վետերանների տասնմեկ հոգանոց պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնության Տեմրյուկ և Կերչ քաղաքներ ապահովելու նպատակով «Միջազգային անվտանգության ասպետանց ակադեմիա» հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 2,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Միջազգային անվտանգության ասպետանց ակադեմիա» հասարակական կազմակերպությանը` նվիրատվության պայմանագրերի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1059-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.18 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարարություն
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Մշակութային միջոցառումների իրականացում
1168 ԱԾ32 Նկարագրությունը
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ վետերանների պատվիրակության այցի ապահովում Ռուսաստանի Դաշնության Տեմրյուկ և Կերչ քաղաքներ
Քանակական Միջոցառումների թիվը 1 1
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x x 2,500.0 2,500.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1059-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Գերատեսչությունների կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը /դասը) (հազ. դրամ)
ՀՀ պաշտպանության նախարարություն 2,500.0
1168 ԾՐԱԳԻՐ
Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր 2,500.0
Ծրագրի նկարագրությունը
Թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ժողարվեստի ոլորտի ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ
ԱԾ32 Մշակութային միջոցառումների իրականացում 2,500.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի
70-րդ տարեդարձի կապակցությամբ վետերանների պատվիրակության այցի ապահովում Ռուսաստանի Դաշնության Տեմրյուկ և Կերչ քաղաքներ
Ծառայություն մատուցողի անվանումը
«Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան