Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՄՐԱԿՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-10-03-ից մինչև 2015-11-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-11-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1063-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՄՐԱԿՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին:

2. Լուծարել շուկայի վերահսկողության պետական տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Շուկայի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատեու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 17-րդ կետում «տեսչությունների» բառը փոխարինել «տեսչական մարմինների» բառերով.

2) N 1 հավելվածի 31-րդ կետում «տեսչություններ» բառը փոխարինել «տեսչական մարմիններ» բառերով.

3) N 2 հավելվածի 2-րդ բաժնում «Շուկայի վերահսկողության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմին» բառերով:

4. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ամրակցվող գույքի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

5. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության տեսչության լուծարումը՝ սկսված և չավարտված վարչական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. սեպտեմբերի 18

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչական մարմինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տեսչական մարմնի կանոնադրության փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացվում տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) համաձայնությամբ:

3. Տեսչական մարմնի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչական մարմինն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչական մարմնի անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Տեսչական մարմնի անվանումն է` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին:

8. Տեսչական մարմինը կազմված է տեսչական մարմնի ղեկավարից, ղեկավարի տեղակալից, որակի ապահովման ստորաբաժանումից և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից:

9. Տեսչական մարմնի նպատակները և խնդիրներն են`

1) ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովումը շուկայում.

2) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.

3) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի կատարման ապահովումը և դրանց կանխարգելումն ու վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման ապահովումը:

II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10. Տեսչական մարմինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ լիազորությունները`

1) տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով պետական վերահսկողության իրականացումը՝ ներառյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը.

2) չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի պահպանման, այդ թվում՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների պահանջների պահպանման, հաստատված տեսակի չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության և չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում անվտանգության տեսանկյունից.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սահմանված պահանջների, պայմանների պահման նկատմամբ փաստաթղթային հսկողություն և տեղում ստուգումների իրականացում.

5) ոչ պարենային արտադրանքի ռիսկերի գնահատման նպատակով շուկայում օրենքով սահմանված ուսումնասիրությունների իրականացում.

6) շուկայահանված ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների պահպանման ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառում.

7) ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացում, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում, ինչպես նաև մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրում.

8) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացում լիցենզավորող մարմիններ.

9) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, ոչ պարենային արտադրանքի անվտանգությանը և չափումների միասնականության ապահովմանը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջներին վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովում.

10) անհրաժեշտության դեպքում ստուգումների արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկում.

11) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների միջոցով իր վերահսկողության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացում և վերահսկողական գործառույթների նպատակադրում դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.

12) իր լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակում այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

13) այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

11. Տեսչական մարմինը կառավարում է տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), որը կազմված է ինն անդամից:

12. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ներկայացմամբ:

13. Խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (նախարարի տեղակալը):

14. Խորհրդի լիազորությունները`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը.

2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.

8) հաստատում է տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները՝ տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

15. Տեսչական մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը, որին պաշտոնի է նշանակում, պաշտոնից ազատում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդի ներկայացմամբ:

16. Տեսչական մարմնի ղեկավարն ունի 1 տեղակալ, որին պաշտոնի է նշանակում, պաշտոնից ազատում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

17. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 3 տարին՝ ղեկավարի պաշտոնում, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տնտեսագիտություն, կամ իրավագիտություն, կամ հանրային կառավարում, կամ բնագիտական մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

18. Տեսչական մարմնի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

19. Տեսչական մարմնի ղեկավարը պատասխանատու է ոչ պարենային արտադրանքների, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

20. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:

21. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալի իրավասությունների շրջանակը.

3) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների թիվը.

5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի հաստիքացուցակը.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության այն պաշտոններում, որոնցում չեն կատարվում նշանակումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, և տեխնիկական սպասարկման անձնակազմի պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

8) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

11) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

12) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

13) ապահովում է տեսչական մարմնի համագործակցությունն այլ պետական մարմինների հետ.

14) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

22. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել պետական կառավարման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում և տնտեսագիտություն կամ իրավագիտություն, կամ հանրային կառավարում, կամ բնագիտական մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

24. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը`

1) տեսչական մարմնի նպատակներին և խնդիրներին համապատասխան տալիս է տեսչական մարմնի` իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

2) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

4) պարբերաբար տեսչական մարմնի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հանձնարարագրերի, կարգադրագրերի և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

6) տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում տեսչական մարմնի ղեկավարի հրամանով փոխարինում է նրան.

7) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

25. Տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման, տեսչական մարմնի բյուջեի հետ կապված և նախարարության աշխատակազմի կողմից իրականացվող վարչական գործառույթներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:

26. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է նախարարության միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում՝ առանձին տողով:

27. Տեսչական մարմնի տարեկան բյուջետային հայտերի և ՄԺԾԾ-ի հայտերի (այսուհետ` բյուջետային հայտ) նախագծերի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

28. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հաստատմանը: Խորհրդի կողմից հաստատվելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է նախարարություն՝ բյուջետային հայտում ներառելու համար:

29. Տեսչական մարմնի բյուջետային հայտը նույնությամբ նախարարությունը ներառում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում:

30. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պետք է ներառի իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

31. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ լիազոր մարմինը կարող է կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն

2. Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժին

3. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչություն

4. Չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչություն

5. Որակի ապահովման բաժին

6. Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱԿՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

NN

ը/կ ՀԾ-ի կոդը Գույքագրման կոդը Անվանումը Քանակը Գինը

(դրամ) Գումարը

(դրամ)

1. 1185 Կոմիտասի շենք, 1346.3 քառ. մ 1 37 138 182 37 138 182

2. 2511 Ֆորդ լաբորատորիա 1 92 327 113 92 327 113

3. 4512 Շարժական լաբորատորիա 1 55 875 000 55 875 000

4. 4527 Հունդաի Սոնատա 208ԼԼ60 1 9 500 000 9 500 000

5. 4514 ՎԱԶ21214 538ԼԼ11 1 3 634 000 3 634 000

6. 3587-3687 Աթոռ՝ երկաթյա կմախքով 101 13 000 1 313 000

7. 3409-3425 Աթոռ՝ քարտուղարուհու 17 15 500 263 500

8. 1408-1415 Ղեկավարի բազկաթոռ՝ կտորե 8 39 900 319 200

9. 3190-3191 Ղեկավարի բազկաթոռ՝ դերմանտինե 2 45 100 90 200

10. 1286-1319 Սեղան 1 տումբայով 1.4 մ 34 35 000 1 190 000

11. 1359-1366 Սեղան սովորական 1.2 մ 9 29 900 269 100

12. 3150-3151 Սեղան ղեկավարի N 2 2 45 000 90 000

13. 4119-4123 Ղեկավարի սեղան (սեղան դիմադիր կցորդ) 5 105 800 529 000

14. 3197-3201 Ղեկավարի սեղանի կցորդ 5 50 000 250 000

15. 2301-2315 Համակարգիչ Fujitsu ESPRIMO P2560 15 150 106 2 251 594

16. 3067 Հեռուստացույց JVC 1 216 750 216 750

17. 3082 Հեռուստացույց-2112 1 121 458 121 458

18. 3073-3078 Հեռախոս 6 10 173 61 038

19. 3085 Օդափոխիչ LS-1860 1 640 200 640 200

20. 3088-3089 Օդորակիչ 2 15 000 30 000

21. 3092-3093 Բազկաթոռ 2 47 500 95 000

22. 3094 Բազմոց 1 73 750 73 750

23. 3095 Նիստերի սեղան 1 85 500 85 500

24. 1039-1044 Հոսանքի անխափան սնուցման սարք UPS Mercury Elite850Pro 6 18 720 112 320

25. 2331-2343 Անխափան սնուցման սարք(UPS)PowerComBNT-600AS/N20024711112 13 18 506 240 578

26. 1814-1827 Պրոցեսոր HP-DC5800/Workstations a/ 14 244 544 3 423 616

27. 4582-4590 Համակարգիչ Dell OptiPiex 320 MB 9 477 600 4 298 400

28. 2839 Համակարգիչ Dell5150 1 411 283 411 283

29. 2840-2841 Համակարգիչ HP6600 2 411 283 822 566

30. 3069 Համակարգիչ INTEX 1 610 250 610 250

31. 2316-2328 Մոնիթոր Samsung E1920N S/N CL19HVHBC00081 ՊՀԱԾ 13 46 060 598 780

32. 1740-1745 ՄոնիթորDELL19,պրոցես.DELLOPTIPLEX-210.DELLDIMENSIO 6 միայն մոնիթոր 594 000 3 564 000

33. 1939-1955 Մոնիթոր HPL1908w/ monitor a/ 17 91 310 1 552 270

34. 4791-4793 Մոնիթոր monitor Dell 17 3 182 629 547 887

35. 4790 Մոնիթոր monitor HP2245 1 182 627 182 627

36. 1761-1770 Տպիչ սարք HP LJ1020-1 10 81 960 819 600

37. 3070 Տպիչ HP6300 1 225 000 225 000

38. 2128 Տպիչ HP2550n 1 89 000 89 000

39. 4127-4147 Երկփեղկանի զգեստապահարան 21 49 900 1 047 900

40. 1535-1545 Ապակյա պահարան 11 59 900 658 900

41. 1569-1598 Սովորական գրապահարան 30 44 900 1 347 000

42. 1486-1497 Խուլ գրապահարան 12 59 900 718 800

43. 1693-1700 Հեռախոսի տակդիր 8 35 000 280 000

44. 4474-4477 Հեռուստացույցի տակդիր 4 15 000 60 000

45. 1215-1222 Տումբա (գրապահոց), գրապահարան խուլ դռներով 8 58 000 464 000

46. 2601-2608 Երկաթյա պահարան 8 10 319 82 552

47. 2941-2951 Երկաթյա պահարան 11 9 724 106 964

48. 2366 Կշեռք Սարտորիուս E-2000D Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացված 1 61 060 61 060

49. 2367 Էլեկտրական լաբորատորիայի կշեռք"CAS"ME-2100 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն 1 597 000 597 000

50. 2368 Կշեռք Սարտորիուս E-12000 1 43 101 43 101

51. 2369 Հարգորոշման քարեր 1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացված 1 30 30

52. 2370 Հարգորոշման քարեր 2 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացված 1 30 30

53. 2371 Տեխնիկական կշռաքարեր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացված 1 77 77

ԸՆԴԱՄԵՆԸ 229 329 176

ՓՈՔՐԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐ

1. Ոսկյա ասեղ 750 հարգի 1 13 13

2. Ոսկյա ասեղ 750 հարգի 1 13 13

3. Ոսկյա ասեղ 375 հարգի լիգ.քաշ 5.2,փաստ. քաշ 14.41 1 6 6

4. Ոսկյա ասեղ 500 հարգի լիգ.քաշ 3.7,փաստ. քաշ 12.51 1 29 29

5. Ոսկյա ասեղ 500 հարգի լիգ.քաշ 6.2,փաստ. քաշ 14.35 1 29 29

6. Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ.քաշ 5.0,փաստ. քաշ 12.85 1 10 10

7. Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ.քաշ 4.3, փաստ. քաշ 11.3 1 10 10

8. Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ.քաշ 3.3, փաստ. քաշ 10.84 1 10 10

9. Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ.քաշ 4.5, փաստ. քաշ 13.95 1 10 10

10. Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ. քաշ 3.3, փաստ. քաշ 11.0 1 10 10

11. Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ.քաշ 3.7, փաստ. քաշ 15.87 1 222 222

12. Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ.քաշ 3.4, փաստ. քաշ 15.46 1 222 222

13. Ոսկյա ասեղ 916 հարգի լիգ.քաշ 1.8, փաստ. քաշ 5.82 1 39 39

14. Արծաթյա ասեղ 875 հարգի լիգ. քաշ 4.3 1 3 3

15. Արծաթյա ասեղ 916 հարգի լիգ. քաշ 3.3 1 3 3

16. Արծաթյա ասեղ 920 հարգի լիգ. քաշ 2.9 1 39 39

17. Ոսկյա ասեղ 375 հարգի լիգ. քաշ 3.5,փաստ. քաշ 16.28 1 6 6

18. Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ. քաշ 3.7,փաստ. քաշ 18.17 1 10 10

19. Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ. քաշ 3.7,փաստ. քաշ 16.26 1 222 222

20. Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ. քաշ 3.4,փաստ. քաշ 16.66 1 222 222

21. Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ. քաշ 3.4,փաստ. քաշ 16.37 1 222 222

22. Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ. քաշ 4.4,փաստ. քաշ 17.31 1 222 222

23. Ոսկյա ասեղ 958 հարգի լիգ. քաշ 4.3, փաստ. քաշ 16.73 1 26 26

24. Ոսկյա ասեղ 958 հարգի լիգ. քաշ 1.9, փաստ. քաշ 6.63 1 26 26

25. Արծաթյա ասեղ 875 հարգի լիգ. քաշ 3.9, փաստ. քաշ 15 1 0 0

26. Ոսկյա ասեղ դեղին 750 հարգի լիգ.քաշ 0.92,փաստ.քաշ 7.8 1 21 600 21 600

27. Ոսկյա ասեղ սպիտակ 750 հարգի 1 21 600 21 600

28. Ոսկյա ասեղ դեղին 583 հարգի լիգ.քաշ 1.11,փաստ.6.8 քաշ 1 21 600 21 600

29. Ոսկյա ասեղ դեղին 585 հարգի լիգ.քաշ 0.92, փաստ.քաշ 6.2 1 21 600 21 600

30. Ոսկյա ասեղ սպիտակ 583 հարգի լիգ.քաշ 1.17,փաստ. քաշ 10.5 1 21 600 21 600

31. Ոսկյա ասեղ սպիտակ 585 հարգի լիգ, քաշ 1.11,փաստ. քաշ 9.6 1 21 600 21 600

32. Տեխնիկական կշեռք I կարգի T-1-1 1 308 308

ԸՆԴԱՄԵՆԸ 131 530

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՓՈՔՐԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐ 229 460 706

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։