Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 սեպտեմբերի 2015 թվականի N 41
18. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՊԱՌՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ` ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում` տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցության միջոցառումների (այսուհետ՝ միջոցառումներ) պլանին` համաձայն հավելվածի:
2. Միջոցառումների պլանի իրականացման պատասխանատու պետական կառավարման մարմինների ղեկավարներին`
1) սահմանել միջոցառումների իրականացման պատասխանատու ստորաբաժանումը (ստորաբաժանումներ), ինչպես նաև միջոցառումների իրականացման հսկողության պատասխանատուները.
2) միջոցառումների յուրաքանչյուր կետի կատարման ժամկետի ավարտին հաջորդող 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ներկայացնել հաշվետվություն տվյալ կետով սահմանված միջոցառման կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի նիստի N 41
արձանագրային որոշման
Մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր ի պ լ ա ն
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում` տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցության
NN ը/կ Գործողության անվանումը Պատասխանատուն Կատարման ժամկետը
1. Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ այլ անձի բացառիկ իրավունքին առնչվող գործունեություն իրականացնող զուգահեռ ներմուծումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բացահայտում և հաշվառում ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. հոկտեմբեր
2. Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմաններում զուգահեռ ներմուծողներին օրենսդրության փոփոխությունների և գործող օրենսդրության պարզաբանումների տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015-2018 թթ.
պարբերաբար
3. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 26-րդ հավելվածի Արձանագրության V բաժնով սահմանված ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների սպառման սկզբունքի կիրառման արդյունքում հնարավոր հետևանքների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում և ազդեցության գնահատում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2016 թ. հուլիս
4. Աջակցություն զուգահեռ ներմուծողներին՝ ապրանքային նշանի իրավատիրոջ հետ բանակցություններ վարելու հարցում, որպես առևտրային ներկայացուցիչներ կամ դիստրիբյուտորներ վերջիններիս հետ համագործակցության նպատակով: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015-2018 թթ. պարբերաբար
5. Մտավոր սեփականության գործակալության աշխատակազմում պատասխանատու աշխատանքային խմբի ստեղծում` ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի միջազգային սկզբունքի սպառման հետ կապված այցելուներին խորհրդատվության տրամադրման նպատակով: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. սեպտեմբեր
6. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում` Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տարածաշրջանային սպառման սկզբունքների և իրականացվող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկատվության տեղադրում: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. հոկտեմբեր
7. Մտավոր սեփականության գործակալության աշխատակազմում «թեժ գծի» կազմակերպում, որտեղ կընդունվեն և կվերլուծվեն «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բանավոր հարցերն ու առաջարկությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. սեպտեմբեր
8. Վերապատրաստման ցանկություն հայտնածների (զուգահեռ ներմուծողների) բազայի ստեղծում, որն իր մեջ կներառի նաև զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2015 թ. դեկտեմբեր