Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2014 թվականի թիվ 10/13 քաղ. Նովոպոլոցկ
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ տեղեկությունների ձԵՎերը ԵՎ կազմը փոփոխելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`
1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ձևը (կցվում է)։
2. Շարադրել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/9 որոշման թիվ 1 հավելվածը՝ սույն Որոշման հավելվածի համաձայն։
3. Անվավեր ճանաչել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/9 որոշման թիվ 2 հավելվածը։
Նախագահ՝ Ա. Յու. Բելյանինով
Նախագահի տեղակալ՝ Ա.Ֆ. Շպիլևսկի
Նախագահի տեղակալ՝ Գ.Կ. Ամրին
Հավելված
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 10/13 որոշման
Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ձևը
Տեղեկություններ ՌԿՀ-ի կիրառման մասին ________________ մաքսային մարմիններում (ՌԴ, ՂՀ, ԲՀ) 201__ թվականի ___ եռամսյակի ընթացքում
Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման փուլերը Տեղափոխ-ման ուղղու-թյունը Տեղա-փոխված ընդհա-նուր խմբաքա-նակը՝* Հայտնա-բերված ռիսկերով խմբաքա-նակների թիվը Հայտնա-բերված ռիսկերով խմբաքա-նակների չափա-բաժինը.%
(վանդակ 4/ վանդակ 3) *100 Մաքսային զննում անցած խմբաքա-նակների թիվը Մաքսային զննում անցած խմբաքա-նակների չափաբա-ժինը, %
(վանդակ 6/ վանդակ 3) *100 Հայտնաբերված իրավա-խախտումների թիվը Հավելագրված մաքսային վճարների գումարը**
Վարչա-կան Քրեա-կան
1 2 3 4 5 6 1 8 9 10
Ապրանքների մաքսային հայտարարա-գրումը՝ ԱՀ-ի ներկայացմամբ Ներմուծում
Արտահա-նում
Մաքսային գործառնու-թյուններն անցակետերում (բացառությամբ ապրանքների հայտարարա-գրումը՝ ԱՀ-ի ներկայացմամբ) Ներմուծում
Արտահա-նում
* ապրանքների խմբաքանակի տակ հասկացվում է այն ապրանքների ամբողջությունը, որոնց նկատմամբ ձևակերպված է մեկ մաքսային փաստաթուղթ (օրինակ՝ ապրանքներ մասին հայտարարագիր, տարանցիկ փոխադրման հայտարարագիր).
** ԱՄՆ դոլարով՝ հաշվետու ժամանակահատվածի համար միջին կշռված փոխարժեքով
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: