Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 560 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴՄԾ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 13/18

քաղ. Սոչի

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 560 հրամանագրով հաստատված հատուկ տնտեսական միջոցների պահպանման նկատմամբ հսկողության ուղղությամբ Ռուսաստանի ԴՄԾ-ի աշխատանքների արդյունքների մասին

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

ՈՐՈՇԵՑ՝

1. Ի գիտություն ընդունել այն ապրանքների ծավալների վերաբաշխման բացահայտված միտումների վերաբերյալ Ռուսաստանի ԴՄԾ-ի տեղեկատվությունը, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետություններում կիրառվում են Ռուսաստանի Դաշնության նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 560 հրամանագրով սահմանված հատուկ տնտեսական միջոցները (այսուհետ՝ առանձին կատեգորիայի ապրանքներ) և Ռուսաստանի Դաշնություն առանձին կատեգորիայի ապրանքների ներմուծումը չթույլատրելու հետ կապված ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում Ռուսաստանի ԴՄԾ–ի կողմից ձեռնարկվող միջոցների մասին։

2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՌԿևՕՀ, Վ. Ի.Գոլոսկոկով)՝ ապահովել ամսական առնվազն երկու անգամ հաճախականությամբ (հատուկ տնտեսական միջոցների գործողության ժամկետի ընթացքում) Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին Ռուսաստանի Դաշնություն առանձին կատեգորիայի ապրանքների ներմուծումը չթույլատրելու հետ կապված ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ձեռնարկվող միջոցների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումը։

3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ շարունակել Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնություն առանձին կատեգորիայի ապրանքների տարանցումը չթույլատրելուն ուղղված աշխատանքները։

4. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում նվազեցնել մաքսային հսկողությունը առանձին կատեգորիայի այն ապրանքների նկատմամբ, որոնք տեղափոխվում են Ռուսաստանի Դաշնության տարածքով և նախատեսված են Ղազախստանի Հանրապետությունում ներքին սպառման համար այն դեպքում, երբ նման փոխադրումն իրականացվում է այն փոխադրողների կողմից, որոնց ցանկը սահմանվում է Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի կողմից, ղազախստանյան այն ստացողների հասցեին, որոնց ցանկը նույնպես սահմանվում է Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի կողմից։

5. Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ ապահովել՝

ապրանքների բարեխիղճ փոխադրողների և ստացողների ցանկերի ուղարկումը Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ սույն Որոշման 4–րդ կետի իրականացման նպատակով, ինչպես նաև տվյալ ցանկերում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ռուսաստանի ԴՄԾ-ին.

Ղազախստանի Հանրապետության ներքին սպառման առանձին կատեգորիայի ապրանքների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև անցկացվող հսկողական միջոցառումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Ռուսաստանի ԴՄԾ-ին։

Նախագահ՝ Ա. Յու. Բելյանինով

Նախագահի տեղակալ՝ Դ. Ե. Երգոժին

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի

նախագահի տեղակալ, Միավորված

կոլեգիայի անդամ`

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Ս. Վ. Բորիսյուկ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։