Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 13/12

քաղ. Սոչի

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին

Ապրանքների միատեսակ դասակարգման և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների իրականացումն ապահովելու նպատակներով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

ՈՐՈՇԵՑ՝

1. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի, Ռուսաստանի ԴՄԾ-ի կողմից հետևյալ որոշումների կամ պարզաբանումների ընդունումը համաձայնեցնել՝

1.1. եռաչափ ֆիզիկական օբյեկտ ստեղծելու համար հեղուկ պոլիմերային նյութ օգտագործող 3D-տպիչ սարքը (ըստ թվային 3D-մոդելի ֆիզիկական օբյեկտի շերտ առ շերտ ստեղծման մեթոդն օգտագործող սարք) ԱՏԳ ԱԱ-ի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ 8477 ապրանքային դիրքում:

1.2. Իր մեջ տեղակայված կափույրով և զգայուն տարրով կորպուս ունեցող սարքի տեսքով ներկայացված ջերմապահպանիչ, որի աշխատանքի սկզբունքը հիմնված է ֆիզիկական երևույթների վրա (ջերմաստիճանի փոփոխության դեպքում նյութի ընդարձակում կամ հալում), և որը ներկառուցվում է միջանցիկ անցքը բացելու կամ փակելու միջոցով հեղուկի հոսքը կարգավորելու համար նախատեսված շարժիչի հովացման համակարգում, ԱՏԳ ԱԱ-ի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ 8481 ապրանքային դիրքում:

2. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամկետում պատրաստել որոշումներ կամ պարզաբանումներ 1.1-1.2 կետերում նշված Մաքսային միության մաքսային օրենսգրքի՝ ապրանքների դասակարգմանն առնչվող 52-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

Նախագահ՝ Ա. Յու. Բելյանինով

Նախագահի տեղակալ՝ Դ. Ե. Երգոժին

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի

նախագահի տեղակալ, Միավորված

կոլեգիայի անդամ`

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: Ս. Վ. Բորիսյուկ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։