Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

ՈՐՈՇՈՒՄ

7 դեկտեմբերի 2012 թվականի թիվ 6/14 քաղ. Ալմաթի

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննության ուղարկվող ապրանքների փաստաթղթերի ցանկի մասին

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`

Ռուսաստանի ԴՄԾ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին և Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին՝ ղեկավարվել մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննության ուղարկվող ապրանքների փաստաթղթերի ցանկով (կցվում է):

Նախագահ՝ Ա. Յու. Բելյանինով

Նախագահի տեղակալ՝ Մ. Տ. Յեսենբաև

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ՝ Ս.Վ. Բորիսյուկ

Հավելված

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 6/14 որոշման

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննության ուղարկվող ապրանքների փաստաթղթերի ցանկը

1. Ներկայացվող փաստաթղթերի մատնանշմամբ ուղեկցող նամակը, էջերի քանակը (անհրաժեշտության դեպքում):

2. Մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, բնօրինակը:

3. Ապրանքի փորձանմուշների և նմուշների ընտրության ակտը, բնօրինակը՝ ըստ «Մաքսային փաստաթղթերի ձևերի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 260 որոշման մեջ շարադրված ձևի:

4. Ապրանքների մասին հայտարարագրի պատճենը՝ ըստ «Մաքսային հայտարարագրերի լրացման ցուցումների և մաքսային հայտարարագրերի ձևերի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշման մեջ շարադրված ձևի:

5. Առևտրային փաստաթղթերի պատճենները (հաշիվ-ապրանքագրեր (ինվոյս), պայմանագիր, մասնագրեր, բեռնառաքման և փաթեթավորման թերթիկներ):

6. Ապրանքի ծագման, համապատասխանության և որակի սերտիֆիկատների (որակի սերտիֆիկատ, անվտանգության (որակի) անձնագիր, վերլուծության սերտիֆիկատ, որակի հավաստագիր կամ պատրաստողի նամակներ)՝ օրենսդրությանը համապատասխան հաստատված պատճենները:

7. Բնօրինակի հիման վրա պատրաստված արտադրատեսակի տեխնիկական անձնագրի և դրա թարգմանության պատճենները:

8. Բացթողնվող արտադրանքի (ապրանքի) տեխնիկական պայմանները (կանոնակարգ) կամ ձեռնարկության ստանդարտը:

9. Գծագրերի, հավաքման սխեմաների պատճենները, ապրանքի հիմնական տեխնիկական առևտրային բնութագրերը:

10. Սեղմասկավառակի վրա վիդեոֆիլմը (առկայության դեպքում), ապրանքի (այդ թվում՝ պիտակների, ապրանքի վրա գրառումների) լուսանկարները:

11. Այլ փաստաթղթեր:

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։