Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1077-Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 93-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. սեպտեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1077-Ն որոշման

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Պետական կառավարման մարմինը Գնման առարկան Գնման առարկայի արժեքը (դրամ)

ՀՀ արդարադատության նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 377,764

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչություն ավիատոմսերի ձեռքբերում 1,532,390

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն ավիատոմսերի ձեռքբերում 597,000

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան նախագծահետազոտական աշխատանքներ 6,107,400

Ընդամենը 8,614,554

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։