Անցնել բովանդակությանը

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 686-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11115391

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

5 սեպտեմբերի 2015 թ. N 486-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 686-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 3-րդ կետով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի «Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» N 686-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21-րդ կետով.

«21. Սույն հրամանով նախատեսված լրատվական գործունեություն իրականացնող էլեկտրոնային եղանակով թողարկող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցը ամսական պետք է թողարկի առնվազն 150 էլեկտրոնային հրապարակում:»:

Նախարար` Հ. Պողոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։