«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1511-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 1129 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 1120,8 հեկտարը, որից` 112 հեկտար վարելահող, 8 հեկտար տնկարկներ, 160 հեկտար խոտհարք, 621 հեկտար արոտ, 219,8 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 0,2 հեկտար այլ հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
գ) 4 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան ընդարձակման համար.
դ) 4 հեկտար այլ հողերը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ձկնարդյունաբերություն կազմակերպելու համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. սեպտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1511-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը) Պայմա-
նական նշանը Ընդա-
մենը այդ թվում՝
վարե-
լահող բազ-
մամյա տնկարկ-
ներ խոտ-
հարք արոտ թփուտ այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման Բ 0,2 0,2
Հ 0,2 0,2
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա
Հատուկ պահպանվող տարածքներ Պ
ընդամենը 0,2 0,2
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ
Հ
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 4,0 4,0
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 4,0 4,0
ընդամենը 8,0 8,0 4,0
Ընդամենը 8,2 4,0 4,0