«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1513-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 460 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 455,8 հեկտարը, որից` 59 հեկտար վարելահող, 3 հեկտար բազմամյա տնկարկներ, 80 հեկտար խոտհարք, 193 հեկտար արոտ, 120,8 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 0,2 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
գ) 1 հեկտար արոտը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան ընդարձակման համար.
դ) 3 հեկտար այլ հողերը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ձկնարդյունաբերություն կազմակերպելու համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. սեպտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1513-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը) Պայմա-
նական նշանը Ընդա-
մենը այդ թվում՝
վարե-
լահող բազ-
մամյա տնկարկ-
ներ խոտ-
հարք արոտ ան-
տառ այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման Բ 0,2 0,2
Հ 0,2 0,2
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 3 3
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 1,0 1,0
ընդամենը 4,2 1,0 3,2
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ
Հ
Հատուկ նշանակության հողեր Ն
Հատուկ պահպանվող տարածքներ Պ
Ջրային հողեր Ջ
ընդամենը
Ընդամենը 4,2 1,0 3,2