Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԵՎ «ՄԹԵՐՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1514-Ն

«ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԵՎ «ՄԹԵՐՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների կենտրոնական լաբորատորիա» և «Մթերքների որակի ստուգման լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունները` դրանք միացնելով «Կենտրոնական արտադրական լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Ընկերությունների վերակազմակերպման հետ կապված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. սեպտեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։