ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2015 թվականի N 890-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) 69-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 11-17-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Արթուր Օսիկյանի, Կարեն Բիշարյանի և Կարեն Փոլադյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արման Թաթոյանի և Կարեն Գևորգյանի Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Օսիկյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հոկտեմբերի 1-ի N 890-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 11-17-Ը ֆրանսիայի Հանրապետություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Օսիկյան -ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ (պատվիրակության ղեկավար)
Ա. Թաթոյան -ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(11. 10. 2015 թ.-14. 10. 2015 թ.)
Կ. Փոլադյան -ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
(11. 10. 2015 թ.-14. 10. 2015 թ.)
Կ. Բիշարյան -ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
(11. 10. 2015 թ.-14. 10. 2015 թ.)
Կ. Գևորգյան -Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան