Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ
Հոդված 25. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ (ԵԼՔԻ), ԲԵՌՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ և ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 25. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ (ԵԼՔԻ), ԲԵՌՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ և ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, կենդանիների և այլ գույքի տեղափոխումն իրականացվում են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(25-րդ հոդվածը փոփ. 06.07.22 ՀՕ-326-Ն)
(06.07.22 ՀՕ-326-Ն օրենքն ունի անցումային դրույթ)