Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2021-12-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ

Հոդված 14. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ

գործել է մինչև 2021-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 14. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ

Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության և մաքսային հսկողության:

Վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ. 04.12.19 ՀՕ-260-Ն)

(հոդվածը 11.02.21 ՀՕ-75-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։