Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2021-12-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ

Հոդված 27. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

գործել է մինչև 2021-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 27. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողություն և մաքսային հսկողություն: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 24-26-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:

Պետական սահմանում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:

(27-րդ հոդվածը փոփ. 04.12.19 ՀՕ-260-Ն)

(հոդվածը 11.02.21 ՀՕ-75-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։