Հոդված 11. ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ և ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲԱՑԹՈՂնՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ
Հոդված 11. ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ և ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲԱՑԹՈՂնՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ
Պետական սահմանով` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները` անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:
Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման և սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը պետական սահմանով իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական ակտերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել անձանց և տրանսպորտային միջոցների` պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ:
(11-րդ հոդվածը լրաց. 26.05.21 ՀՕ-221-Ն)