Գլուխ 4 · ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ
Հոդված 20. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
Հոդված 20. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական սահմանում պատշաճ կարգ ապահովելու նպատակով, սահմանված կարգով, սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերին համապատասխան, սահմանում է սահմանային ռեժիմ, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց` սահմանային գոտի մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու, տնտեսական և այլ գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները: