Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ԶՈՐՔԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ
Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ԶՈՐՔԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ
(վերնագիրը փոփ. 24.09.03 ՀՕ-9-Ն)
Զանգվածային ոչնչացման զենքի տեղափոխումը պետական սահմանով թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Օտարերկրյա պետության զորքերի և ռազմական բեռների տարանցումը պետական սահմանով թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Զանգվածային ոչնչացման զենքի, օտարերկրյա պետության զորքերի և ռազմական բեռների` պետական սահմանով տարանցումը թույլատրելու դեպքում թույլատրելու մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
(12-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-9-Ն)
(12-րդ հոդվածը 16.12.16 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)