Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-11-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄԸ

Հոդված 5. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒՄԸ

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Պետական սահմանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, տեղորոշվում է`

ա) ցամաքում` ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշիչների.

բ) գետերում (վտակներում)` դրանց կենտրոնով կամ գետի գլխավոր գետաբազկի կենտրոնով.

գ) ջրավազաններում` այն ուղիղ գծով, որը պետական սահմանի ելքերը միացնում է ջրավազանի ափերին.

դ) հիդրոհանգույցների ջրավազաններում` պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում էր այդ տեղանքով մինչև դրանք լցնելը.

ե) երկաթուղային և ավտոճանապարհային կամուրջների, ամբարտակների վրա ու այլ կառույցներում` այդ կառույցների կենտրոնով կամ դրանց տեխնոլոգիական առանցքով` անկախ պետական սահմանի անցումից:

Գետով (վտակով), ջրավազանով անցնող պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման, այնպես էլ գետի (վտակի) հունն այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։