Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 հոկտեմբերի 2015 թվականի N 44
29. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագրին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հոկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ/Հ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Ժամկետը 2016թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազար դրամ)
1 Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում ՀՀտարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն 2016թ. 2016թ. ՀՀ պետական բյուջե 928,871.2
ԸՆԴԱՄԵՆԸ 928,871.2