Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2015 թվականի N 905-Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «ԳԼՈՆԱՍՍ» (ГЛОНАСС) ոչ առևտրային գործընկերության կողմից կազմակերպվող «ԷՌԱ-ԳԼՈՆԱՍՍ» (ЭРА-ГЛОНАСС) 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի ֆոնդի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հոկտեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։