«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1539-Ա
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանին հատկացնել 716,6 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. սեպտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1539-Ա որոշման
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
Հոդվածի անվանումը Երևանի Ավան և Նոր
Նորք համայնքների
առաջին ատյանի
դատարանի պահպանման
լրացուցիչ ծախսերը
Ա
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 716.6
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 716.6
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային
հիմնարկների աշխատողների աշխատավարձ 425.0
Ընթացիկ տրանսֆերտներ
այդ թվում` 126.8
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 126.8
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր
այդ թվում` 164.8
ապրանքների ձեռքբերում
այդ թվում` 22.3
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր
այդ թվում` 22.3
- գրասենյակային ապրանքներ և նյութեր 22.3
- գույք և սարքավորումներ 0.0
- փափուկ գույք և հանդերձանք 0.0
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 0.0
Տրանսպորտի ծառայությունների վճարներ 0.0
Կապի ծառայությունների վճարներ 38.1
Կոմունալ ծառայությունների վճարներ
այդ թվում` 104.4
- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 98.8
- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր 0.6
- այլ կոմունալ ծախսեր 5.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան