Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1542-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում հանգրվանած փախստական ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության N 14 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հանրակացարանային մասնաշենքը` 10783 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը` այն սահմանված կարգով միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցներով վերակառուցելու և որպես բնակարաններ հանրակացարանում ու ժամանակավոր այլ կացարաններում բնակվող փախստական ընտանիքներին հատկացնելու համար:

2. Վերակառուցումից հետո սույն որոշման 1-ին կետում նշված շենքի բնակելի մակերեսի տաս տոկոսը հանձնել Երևանի քաղաքապետարանին` N 14 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի կարիքավոր աշխատողներին տրամադրելու համար:

3. Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` շենքի վերակառուցման աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով մշակված ու հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. հոկտեմբերի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։