Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11615416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2015 թ.

ք. Երևան N 531-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «34», «35», «36» և «37» կետերով.

« 34. Սահմանադրական դատարան 1 նամականիշ IV եռամսյակ 330 60 000

35. Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 380 60 000

36. Հակոբ Սիրունու ծննդյան 150-ամյակը 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 500

37. Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակը 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 500

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սահմանադրական դատարան թեմային նվիրված «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. CONSTITUTIONAL COURT» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակը թեմային նվիրված «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ. 200-летие основания Лазаревского института» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.

3) Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1915-1998. Սերո Խանզադյան. Sero Khanzadian» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի.

4) Հակոբ Սիրունու ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «125. ՀԱԿՈԲ Ճ. ՍԻՐՈՒՆԻ. HAGOB DJ. SIRUNI 1890-1973. ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ՊԱՏՄԱԲԱՆ, ՀԱՅԱԳԵՏ, ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՆԴԱՄ. PROMINENT ARMENIAN-ROMANIAN HISTORIAN, ARMENOLOGIST, POSTHUMOUS MEMBER OF THE ROMANIAN ACADEMY. 1890-1973 ՀԱԿՈԲ Ճ. ՍԻՐՈՒՆԻ. HAGOB DJ. SIRUNI» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 4 հավելվածի.

5) Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. NATIONAL HERO OF ARMENIA. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ. TATUL KRPEYAN 1965-1991» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 5 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Սահմանադրական դատարան թեմային նվիրված «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. CONSTITUTIONAL COURT» նամականիշը, սահմանելով` անվանագինը 330 դրամ, տպաքանակը` 60 000 հատ.

2) Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակը թեմային նվիրված «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ. 200-летие основания Лазаревского института» նամականիշը, սահմանելով` անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 60 000 հատ.

3) Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1915-1998. Սերո Խանզադյան. Sero Khanzadian» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

4) Հակոբ Սիրունու ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «125. ՀԱԿՈԲ Ճ. ՍԻՐՈՒՆԻ. HAGOB DJ. SIRUNI 1890-1973. ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ՊԱՏՄԱԲԱՆ, ՀԱՅԱԳԵՏ, ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՆԴԱՄ. PROMINENT ARMENIAN-ROMANIAN HISTORIAN, ARMENOLOGIST, POSTHUMOUS MEMBER OF THE ROMANIAN ACADEMY. 1890-1973 ՀԱԿՈԲ Ճ. ՍԻՐՈՒՆԻ. HAGOB DJ. SIRUNI» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

5) Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. NATIONAL HERO OF ARMENIA. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ. TATUL KRPEYAN 1965-1991» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի հոկտեմբերի 5-ի

թիվ 531-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի հոկտեմբերի 5-ի

թիվ 531-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի հոկտեմբերի 5-ի

թիվ 531-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի հոկտեմբերի 5-ի

թիվ 531-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի հոկտեմբերի 5-ի

թիվ 531-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։