ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2015 թվականի N 965-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 8,000,000 եվրո վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի վարկային համաձայնագրի նախագիծը, վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկային դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հոկտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հոկտեմբերի 19-ի N 965-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ.Նիկոյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար, համաձայնությամբ)
Զ. Առաքելյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Հ. Գալստյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Մարտիրոսյան - «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ - ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Բաբայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական բարեփոխումների և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների կոորդինացման բաժնի պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Մանուկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության բյուջետային վարկերի, ենթավարկերի և երաշխիքների բաժնի պետ
Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդակցության և զարգացման բաժնի պետ
Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ
Ս. Մկրտչյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Բադալյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետի պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան