Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2015 թվականի N 953-Ա

ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 2015 թվականի հոկտեմբերի 20-23-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Տռնավայի երկրամաս)՝ Տռնավայի երկրամասի նահանգապետի, նրա աշխատակազմի և առևտրատնտեսական պալատի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու:

(1-ին կետը փոփ. 16.10.15 N 963-Ա)

2. Աշոտ Ղահրամանյանի` Սլովակիայի Հանրապետություն (Տռնավայի երկրամաս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հոկտեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։