Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60615431

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

19 հոկտեմբերի 2015 թ.

ք. Երևան N 64-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 12-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» N 6-Ն որոշման հավելվածի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Ավան վարչական շրջան, Բաբաջանյան 18/3, Ավանի մշակույթի տուն» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը՝ ք. Երևան, Ավան վարչական շրջան, Աճառյան փողոց, 1-ի փակուղի N 15, Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոց» բառերով:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։