«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2015 թ. N 702-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ
21 մայիսի 2015 թ. N 489-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 15-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 1389-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի «Կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 15-Ն և թիվ 1389-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ա. Երիցյան ՀՀ կրթության և գիտության
ՆԱԽԱՐԱՐ
Ա. Աշոտյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների
նախարարի 2015 թվականի
հուլիսի 9-ի N 702-Ն
և ՀՀ կրթության և գիտության նախարարի
2015 թվականի մայիսի 21-ի
N 489-Ն համատեղ հրամանով
«ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը`
1) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.
2) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
3) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.
4) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
5) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը։
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 54 արձանագրային որոշում», «ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի թիվ 10 արձանագրային որոշում, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի հ. 416-Ն հրաման:
Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է պահպանված Պահպանված չէ Հայտնա-բերված խախտում-ները Առաջար-կություններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերաբերյալ Հայտնա-բերված խախտում-ները վերաց-նելու նպա-տակով սահման-ված ժամկետ-ները
Տվյալ տարածքում բնակության վայրի մասին տեղեկանքների և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին հավաքագրված տվյալների առկայություն /ծննդյան վկայական, անձնագիր/:
Հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրի հիման վրա հրամանագրված երեխաների ֆինանսավորման առկայություն:
Ծրագրերի մշակում և իրականացում-համայնքի իրավիճակի վերլուծության, կարիքների ճշգրտման, համայնքի համախմբման, ծրագրի առաջարկի մշակման և ներկայացման, ծրագրի առաջարկման համար նախատեսված ներդրումների ապահովման վերաբերյալ փաստերի առկայություն:
Նախադպրոցական հաստատության ղեկավար աշխատողների ընտրության, նշանակման և պաշտոնից ազատման ապահովում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան:
»: