Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2015 թվականի N 1011-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի հոկտեմբերի 14-17-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Կարեն Ճշմարիտյանինը և Արտակ Գրիգորյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկը, ինչպես նաև Արթուր Ազնավուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) ընդունել ի գիտություն, որ Կարեն Ճշմարիտյանի և Արտակ Գրիգորյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ավետիս Հովհաննիսյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հոկտեմբերի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 28-ի N 1011-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-17-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

Ա. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի օգնական

Ա. Հովհաննիսյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ազնավուրյան - վարորդ (ավտոմեքենայի պետհամարանիշը՝ 005 LL 55)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։