Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ N 2835-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հոկտեմբերի 2015 թ. N 2835-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՆՈՐ-ԳԵՂԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ԻՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001134 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով լիցենզավորման գործակալության գործառույթների շրջանակներում լիցենզիաների վերաձևակերպումների գործընթացում «ՆՈՐ-ԳԵՂԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի մոտ հայտնաբերված խախտումը, այն է՝ ընկերությունը, չունենալով բժշկական օգնության և սպասարկման ռենտգենաբանական տեսակ, իրականացնում է ստոմատոլոգիական ծառայություն, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի պահանջներին,

Հրամայում եմ`

1. Կասեցնել «ՆՈՐ-ԳԵՂԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ին 2007 թվականի դեկտեմբերի 29-ին տրված (Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի) թիվ Կ-XX-001134 լիցենզիայի՝ բժշկական օգնության և սպասարկման թերապևտիկ ստոմատոլոգիական տեսակի գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։