«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 փետրվարի 2014 թ. N 10-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2013 թ. N 1482-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման
նախարար
Ա. Գևորգյան ՀՀ պաշտպանության նախարար
Ս. Օհանյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2014 թվականի փետրվարի 6-ի թիվ 10-Ն
և ՀՀ պաշտպանության նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 28-ի
N 1482-Ն
համատեղ հրամանով
Վարչական հսկողության հարցաշար
Պաշտպանության բնագավառ
1. Գործառույթը` մասնակցում է զինվորական հաշվառման գործընթացին, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանը, ստեղծում է զորահավաքային մարմին, աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավմանը, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը, բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության իրականացմանը:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մասին» /այսուհետ՝ ՏԻՄ/ ՀՀ օրենքի 36-րդ հոդված, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդված, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 7-րդ հոդվածներ, ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի թիվ 591 որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 947-Ն որոշում, ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի թիվ 657-Ն որոշում:
Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է պահպանված Պահպանված չէ Հայտնա-բերված խախտում-ները Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերաբերյալ Հայտնա-բերված խախտում-ները վերաց-նելու նպա-տակով սահման-ված ժամկետ-ները
1. Համայնքի զինապարտների գրանցամատյանների առկայություն:
2. Համայնքի զինապարտների գրանցամատյանները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարման վերաբերյալ փաստերի առկայություն:
3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում զինապարտների վերաբերյալ ցուցակների տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացման ապահովում:
4. Զինապարտների կողմից համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, համայնքի աշխատակազմում աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալների՝ տարած-քային զինվորական կոմիսարիատ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում ներկայացման ապահովում:
5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին մասնակցության ապահովում:
6. Իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում զինկոմիսարիատին այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվության տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի առկայություն:
7. Քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների առկայություն:
8. Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավմանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:
9. Զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:
10. Բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:
11. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինապարտներին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին ծանուցման վերաբերյալ տվյալների առկայություն:
12. Զինապարտներին զինվորական ծառայության կամ զինկոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով աշխատանքից ազատելու վերաբերյալ տվյալների առկայություն:
13. ՏԻՄ-ի կազմում զորահավաքային մարմին ստեղծելու մասին որոշման առկայություն:
14. ՏԻՄ-ի կազմում զորահավաքային մարմնի կանոնադրության առկայություն:
15. Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության իրականացմանը աջակցության վերաբերյալ որոշումների և փաստերի առկայություն:
(հավելվածը խմբ. 14.10.15 N 14-Ն)