Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-10-23-ից մինչև 2015-10-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-10-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2015 թվականի N 941-Ա

ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.10.15 N 984-Ա)

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խարհրդական, «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Հայկ Դավթյանին 2015 թվականի հոկտեմբերի 26-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:

(1-ին կետը լրաց. 22.10.15 N 984-Ա)

2. Իոսիֆ Իսայանի և Հայկ Դավթյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 22.10.15 N 984-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Իոսիֆ Իսայանի և Հայկ Դավթյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:

(3-րդ կետը լրաց. 22.10.15 N 984-Ա)

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հոկտեմբերի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։