Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «ԻՆԹԵԳՐԻԹԻ ԷՔՇԸՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1 «ԻՆԹԵԳՐԻԹԻ ԷՔՇԸՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

ա. Նյութերի հայերեն թարգմանություն

Այս փորձնական ծրագրին աջակցելու համար «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը պետք է թարգմանի բոլոր անհրաժեշտ նյութերն հայերեն: Թարգմանությունը ներառում, բայց չի սահմանափակվում ԴիվելոփմենթՉեք (DevelopmentCheck) ինտերնետային կայքի կիրառության, համայնքների ինտեգրացման ուղեցույցների և ինտեգրացման դասընթացների աշխատանքային նյութերի թարգմանությամբ:

բ. Հայաստանի հասարակական կազմակերպությունների հավաքագրում և ընտրություն

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը պետք է հավաքագրի և ընտրի իր չափանիշներին համապատասխան հասարակական կազմակերպություն, որպեսզի այն մասնակցի «ԱՅՍԻԹԻ (Տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաներ) Հայաստանում արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի բարեխղճությունը և դրանց պահպանումը» ծրագրին: Գործընկեր հասարակական կազմակերպություն ընտրելիս «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը չպետք է գիտակցաբար ընդգրկվի որևէ խտրականություն ներառող անօրինական գործողություններում: Գործընկեր հասարակական կազմակերպության ընտրությունը կհամաձայնեցվի ՀՀ կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև:

գ.Դասընթացներ ընտրված հասարակական կազմակերպության համար

Ընտրված հասարակական կազմակերպության հետ կանցկացվեն համայնքի ինտեգրացման և զարգացման դասընթացներ «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության կողմից, ըստ այդմ, այդ հասարակական կազմակերպությունը կկարողանա ծառայել որպես դասավանդող առաջարկված դպրոցի մասնակիցների համար (աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ), որոնք էլ կիրականացնեն մշտադիտարկում 46 վերակառուցվող դպրոցներում սեյսմիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով:

դ. Միջոցների հասանելիությունը

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կապահովի ընտրված հասարակական կազմակերպության համար ռեսուրսների, ներառյալ համայնքի ինտեգրացման ուղղեցույցների, ԴիվելոփմենթՉեք (DevelopmentCheck ) ինտերնետային կայքի, մշտադիտարկման և գնահատման նյութերի հասանելիությունը: Մշակված բոլոր նյութերը ազատորեն հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում, (մտավոր սեփականության օբյեկտներին առնչվող պայմանները ստորև կներկայացվեն առավել մանրամասն) կտրամադրվեն Հայաստանի բոլոր ավագ դպրոցներին՝ «ԱՅՍԻԹԻ Հայաստանում արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի բարեխղճությունը և դրանց պահպանումը» ծրագրի ընթացքում և դրա ավարտից հետո օգտագործելու համար:

ե. Փորձնական ծրագիր, զեկուցման և հետադարձ կապի մեխանիզմներ

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը ամբողջ գործընթացի ընթացքում համատեղ կաշխատի ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից նշանակված ներկայացուցիչների հետ` ներկայացնելով գործունեության ծրագիրը, արդյունքները, մարտահրավերները, մեղմացման ռազմավարությունները, քաղված դասերը: Կազմակերպությունը պարտավոր է ներկայացնել միջանկյալ և ավարտական զեկույցներ՝ անգլերեն ու հայերեն տարբերակներով: Միջանկյալ զեկույցները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, իսկ ավարտական զեկույցը՝ սույն համաձայնագրի գործողության ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում: Զեկույցները կներկայացվեն հեռուստատեսությամբ կամ տպագիր (առնվազն 3000 տպաքանակ ունեցող) կամ էլեկտրոնային մամուլով:

զ. Շարունակականություն

Շարունակականություն ապահովելու համար «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կձեռնարկի միջոցառումներ:

Մասնավորապես՝

● Բոլոր նյութերը և գործիքները, որոնք մշակվել են այս՝ «ԱՅՍԻԹԻ Հայաստանում արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի

բարեխղճությունը և դրանց պահպանումը » ծրագրի համար, կթարգմանվեն հայերեն և ազատորեն հասանելի կլինեն Հայաստանում՝ այս ծրագրի գործողության ընթացքում եւ դրա ավարտից հետո: Սրա նպատակը այն է, որ

մշակված նյութերն ու ծրագրից քաղված դասերը կազմեն բարեխղճության մասին կրթության վերաբերյալ դասընթացի հիմք հանդիսացող դասագրքերի մշակման մաս, որը, ծրագրի շրջանակներում և դրա ավարտից հետո,

կարող է օգտագործվել Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում:

● «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կաշխատի ՀՀ կառավարության աշխատակազմի անունից գործող համապատասխան կառույցների հետ՝ գտնելու համար միջոցներ, որպեսզի «ԱՅՍԻԹԻ Հայաստանում

արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի բարեխղճությունը և դրանց պահպանումը» ծրագրի շրջանակներում մշակված նյութերը

կարողանան ընդգրկվել հանրակրթական դպրոցներում գործող ծրագրերում և դասավանդվող առարկաներում:

է. Այլ ծախսեր

Այս համաձայնագրի շրջանակում դասընթացների և այլ գործողությունների հետ կապված ծախսերը կիրականացվեն «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։