Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 875-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1001-Ա

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 875-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երկրորդ քարտուղար Լուսինե Հակոբյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` համաձայն հավելվածի:

2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի «Դիտորդական առաքելություն Ղրղզստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 875-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հոկտեմբերի 22

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 22-ի N 1001-Ա

որոշման

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

(գումարը` եվրոյով)

Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսեր

Օդանավակայան 30

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) 15

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) 90

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) 20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) 155

Կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը 310

Մուտքի արտոնագիր 65

Վարորդ (դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր) 150

Վառելիք (դիտորդի կողմից օրական 10 եվրո, 5 օր) 50

Թարգմանիչ (դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր) 150

Փաստաթղթերի փոխանցում (դիտորդի կողմից) 10

Հյուրանոց դիտորդի համար (8 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 140 եվրո մեկ գիշերը) 1120

Սնունդ և այլ ծախսեր (դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 8 օր) 320

Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար) 100

Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար) 100

ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2,065

ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2,375

Երևան-Մոսկվա-Բիշքեկ ինքնաթիռի տոմս՝ դիտորդի համար 700

(հավելվածը փոփ. 10.11.15 N 1057-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։