Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ԲԱՐԲԱԴՈՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2015 թվականի N 1070 -Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ԲԱՐԲԱԴՈՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի` 2015 թվականի հոկտեմբերի 27-31-ը Բարբադոս (Բրիջթաուն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի` Բարբադոս գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. նոյեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։