ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1306-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1290-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 211-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1290-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 2 հավելվածի 17-րդ կետի 6-րդ պարբերության 12-րդ սյունակում «քանդման ենթակա» բառերը փոխարինել «լավ» բառով.
2) N 3 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.ուղղ.
« 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)»
պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ
18. քաղ. Վանա-
ձոր, Շինա-
րարների 12 մասնաշենք 1975 թ. 1975 թ. 13956.3 346255.80 207753.48 138502.32 9.2 մասնակի հիմնանորոգված կամ վթարային՝ հիմնանորոգման և քանդման ենթակա շինու-թյուններ
արհեստանոց 1990 թ. 1990 թ. 269 1671 1671 0 լավ
ավտոտնակ 1990 թ. 1990 թ. 133.4 1482.7 1482.7 0 լավ
կիսակառույց շինություն 2000 1080 1080 0 նորոգման ենթակա
էլ. ենթակայան 1 1975 թ. 1975 թ. 40.5 561.5 561.5 0 անավարտ շինություն
էլ. ենթակայան 2 1975 թ. 1975 թ. 40.5 561.5 561.1 0 լավ
»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Պետական գույքի ապամոնտաժման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 211-Ն որոշման 1-ին կետից հանել «և 173.2 քառ. մետր մակերեսով արհեստանոցի» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 17
Երևան