ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1319-Ն
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՈՒԼԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ՝ ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականին հատկացնել 50.000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացված միջոցներից 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,500.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող յուրաքանչյուր վիրավորին` 700.0 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 500.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում բացել անվանական հաշիվներ:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի նոյեմբերի 3-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 1034-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովին`
1) հստակեցնել և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել փոխհատուցման ենթակա անձանց կամ նրանց հարազատների ցուցակները.
2) անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար տրամադրել սգո պարագաներ և ապահովել տրանսպորտային միջոցներով.
3) ըստ պահանջի ապահովել Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն՝ հոգալով տեղափոխման ծախսերը.
4) կատարված ծախսերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 12-ի N 1319-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական
ցուցանիշներ ֆինանսական
ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2 Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Տրանսֆերտի անվանումը
Աջակցություն զոհված անձանց ընտանիքներին, տուժած անձանց և ուղևորներին
1069 ԾՏ08 Նկարագրությունը
Աջակցություն 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին, տուժած անձանց և ուղևորներին
Շահառուների քանակը Փոխհատուցում ստացողների թիվը 52 X
Գումարը (հազ. դրամ) X 50,000.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը Միանվագ X
Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ վարչապետի 2015 թվականի նոյեմբերի 3-ի N 1034-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողով
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1069-Հատուկ սոցիալական տրանսֆերտներ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կենսամակարդակի բարձրացում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 12-ի N 1319-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ՝ Հայաստանի Հանրապետության ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը/դասը) Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
1069 ԾՐԱԳԻՐ
Հատուկ սոցիալական տրանսֆերտներ 50,000.0
Ծրագրի նկարագրությունը
Աջակցություններ և փոխհատուցումներ հատուկ խմբերում ընդգրկված անձանց և ընտանիքներին
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կենսամակարդակի բարձրացում
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ
ԾՏ08 Աջակցություն զոհված անձանց ընտանիքներին, տուժած անձանց և ուղևորներին 50,000.0
Տրանսֆերտի նկարագրությունը
Աջակցություն 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին, տուժած անձանց և ուղևորներին
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան