ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2015 թվականի N 1081-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագրով ճանապարհային անվտանգության մասին բարձրաստիճան համաշխարհային 2-րդ գիտաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 16-20-ը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ասիական Զարգացման Բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
նոյեմբերի 16-ի N 1081-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-20-Ը բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
Գ. Ղազարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի օգնական
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան